ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հուլիսի 20-ի մի շարք հրամանագրերով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝
• Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տիգրան Գուրգենի Ամբարյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ գլխավոր...
«Ես իմ պաշտպաններից չեմ հրաժարվում: Ինչ վերաբերում է նրանց բացակայությանը, ապա նրանք առանց իմ ներկայության իրավունք չունեն ներկայանալ դատական նիստերին»,- այս մասին հայտարարեց «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Ժիրայր Սեֆիլյանը:Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ: Նիստին ներկա չէին...
«Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակում ավարտին մոտեցավ իրավագիտության ոլորտում նորարարություն հանդիսացող` իրավաբանների վերապատրաստման դասընթացների (MASTER CLASS) առաջին փուլը: Ծրագրի իրականացման ողջ ընթացքում, ինչպես մասնակիցները, այնպես էլ վերջիններիս վերապատրաստումն իրականացնող, դասավանդվող ոլորտներում հայաստանյան առաջատար մասնագետները հնարավորություն ունեցան փոխանակվելու նոր գաղափարներով, ազատորեն արտահայտելու իրենց կարծիքն ու դիրքորոշումները:
Դասընթացների ընդհանուր տևողությունը մեկ...
Մարտի 10-ին Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները հյուրընկալվել էին «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ իրավաբանական գրասենյակի աշխատակազմին: Ուսանողները անթաքույց հետաքրքրությամբ ունկնդրում էին գրասենյակի աշխատակիցների գործնական և արդիական նկատառումները Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև արտասահմանյան երկրներում իրավաբանական և, հատկապես, փաստաբանական գրասենյակների գործունեության վերաբերյալ:
Հայաստանյան իրականության մեջ իրավաբանական ծառայությունների շուկան...
Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված Վալերի Պերմյակովին այսօր մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հայաստանցի քննիչները այս պահին գտնվում են ռուսական 102-րդ ռազմաբազայում և հարցաքննում են մեղադրյալին: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ:
Քննչական...