Ժամը 15:00-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են մեկ ավտոսանդուղք և տասնմեկ մարտական հաշվարկ, որոնցից երկուսը՝ «Նաիրիտ» գործարանի հրշեջ ջոկատից: Դեպքի վայրում են նաև ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբը, ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ...
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալներ նվաճած աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին և աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը և սպորտի և...
Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (28.08.2017թ. դրությամբ): ՀՀ ոստիկանությունից հաղորդում են, որ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 26-ից 28-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 5770 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 2 հետախուզվող: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման...
Օգոստոսի 26-ին, ժամը 9-ին, Արարատի մարզի Արբաթ գյուղի տներից մեկում հայտնաբերվել և ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն, որը օգոստոսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 141 հոդվածի (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ)...
ՀՀ ԶՈՒ շահագործումից հանված և դուրս գրված ավտոմեքենաների, դրանց առանձին հանգույցների ու ագրեգատների վաճառքի կազմակերպման աճուրդային հանձնաժողովը հրավիրում է աճուրդի:  ՀՀ ՊՆ հաղորդմամբ՝ աճուրդը տեղի կունենա ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում ՝2017 թ. սեպտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին: Հասցե՝ ք. Երևան, Բաբայան 4, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 28-18-26 հեռախոսահամարով: ԱՃՈՒՐԴԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՃԱՌՔԻ...