Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր:  Մասնավորապես, կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են առկա խնդիրները, հանդես եկել հարկային վարչարարության մեխանիզմների պարզեցման, ենթակառուցվածքների ապահովման, ոլորտի զարգացմանն առնչվող տարբեր առաջարկություններով: Կառավարության ղեկավարը պատասխանատու գերատեսչություններին հանձնարարել է լրացուցիչ քննարկել ներկայացված հարցերն ու առաջարկությունները՝ առկա...
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն` ՀՀ զինված ուժերի ՀՕՊ զորքերի ստորաբաժանումները օգոստոսի 29-ից սեպտեմբերի 7-ը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցում են Աստրախանի «Աշուլուկ» զորավարժարանում անցկացվող «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժությանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել ըստ որի՝ Հայկարամ Մխիթարյանին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Որոշման մեջ մասնավորապես ասվում է. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Հայկարամ Մխիթարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից՝...
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2016-2017 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2017թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու» մրցույթների մրցանակակիրներին:  Արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը ողջույնի խոսք է...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և կեղծիք կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա:ՀՀ քննչական ծառայությունից հաղորդում են, որ  նախաքննական նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնի աշխատակիցները 2017թ.-ի...