Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստն սկսվեց 20 րոպե ուշացումով:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ամբաստանյալներ` Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Ներսես Պողոսյանի և Գալուստ Գրիգորյանի նկատմամբ զգուշացում կիրառեց` ոտքի չկանգնելու և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար: Վերջինս նշեց, որ հաջորդ անգամ ամբաստանյալները կհեռացվեն...
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Նորքի զինված խմբի» գործով այսօրվա դատական նիսը հետաձգվեց:
Դատատարան չէր ներկայացել ամբաստանյալ Վահան Շիրխանյալնը, ով գտնվում է Դատապարտյալների հիվանդանոցում: Այնտեղից համապատասխան գրությամբ տեղյակ էին պահել, որ ամբաստանյալը հրաժարվել է ներկայանալ դատարան՝ ստորին վերջույթների ցավից բողոքելով:
Դատական նիստին չէին ներկայացել պաշտպաններ Ռուզաննա Սիրեկանյանը...
«Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի խոսքերով` ընտանիքի հանդեպ ակնհայտ ընդգծված բացասական վերաբերմունք է դրսևորվում.
«Սա ոչ թե մի օրվա, այլ չորս տարվա ընդգծված վերաբերմունք է ընտանիքի անդամների նկատմամբ»,-նշեց պաշտպանը` անդրադառնալով Կարող Եղնուկյանի ընտանիքի անդամների նկատմամբ վերջին ճնշումներին,- «Դա եղավ այն ժամանակ, երբ նրանք Հայաստան-Սփյուռք համաժողովից...
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին:
Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի առողջապահության ոլորտում մարդու իրավունքների վիճակը։
Որպես այցի վերջնական արդյունք՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը նախատեսում է զեկույց հրապարակել Հայաստանի վերաբերյալ և այդ առթիվ հանդիպումներ...
Վրաստանի Գումբուրդո գյուղի բնակիչների, այդ թվում՝ ազգությամբ հայերի և Վրաստանի ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անհապաղ նախաձեռնվել է ուսումնասիրության ընթացակարգ:
Միջադեպի առնչությամբ բոլոր զարգացումները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուշադրության կենտրոնում՝ օրենքով ընձեռված իրավասությունների շրջանակում։
Միջադեպի առաջին իսկ օրից Մարդու...