Նոյեմբերի 15-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 41-րդ կմ-ին իրար են բախվել Ա. Ա.-ի վարած «Ֆոլքսվագեն» և Ա. Մ.-ի վարած նույն մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով` Ա.Ա.-ն, ուղևոր 1956 թ. ծնված Արզուման Ասատրյանը, Ա. Մ.-ն, նրա ուղևոր` 1947 թ. ծնված Արտաշես Ջեյրանյանը, և 37-ամյա մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց,...
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը եւ Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոն օգոստոսի 12-ին հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Կարեւորելով եվրոպացի պատգամավորների այցելությունները Արցախ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը փաստել է, որ նման այցերը եւս մեկ քայլով մոտեցնում են Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը: Հանդիպման ընթացքում...
Գործը վերաբերում է պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ժամանակ կատարված զինվորի սպանությանը։ Դիմումատուն՝ Ռոբերտ Միրզոյանը, ծնվել է 1954 թվականին, բնակվում է Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։ Դիմումատուի որդին՝ Գեղամ Սերգոյանը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն է անցել Արցախի Հանրապետությունում։ Ծառայության ժամանակ՝ 2007 թվականի ապրիլին, Գեղամը սպանվել է զորամասի դասակի հրամանատարներից...
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17 գլուխներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող հայեցակարգերը: Հունիսին ստեղծված աշխատանքային խումբը, որի կազմում ընդգրկված են եղել տեղացի և արտասահմանցի փորձագետներ, ոչ միայն արձանագրել է տասը և ավելի գլուխների փոփոխության անհրաժեշտություն, այլև նորերի ներմուծում: Արդարադատության նախարարությունը մեծապես կարևորում է նշված օրենքի...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը կրկին հետաձգվեց: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր Մովսես Ազարյանի պաշտպան չունենալու պատճառով՝ փաստաբանը դատարանին գրությամբ տեղյակ էր պահել, որ հրաժարվում է Մովսես Ազարյանի պաշտպանությունից, արդյունքում դատարանը...