Հանրային քննարկման են ներկայացվում ՀՀ քաղ. օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող հայեցակարգերը

Min Justice RAՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17 գլուխներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող հայեցակարգերը:

Հունիսին ստեղծված աշխատանքային խումբը, որի կազմում ընդգրկված են եղել տեղացի և արտասահմանցի փորձագետներ, ոչ միայն արձանագրել է տասը և ավելի գլուխների փոփոխության անհրաժեշտություն, այլև նորերի ներմուծում:

Արդարադատության նախարարությունը մեծապես կարևորում է նշված օրենքի մի շարք գլուխների հայեցակարգերի վերաբերյալ իրավաբանների, քաղաքացիական հասարակության, շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքը և ակնկալում   ստանալ մեկնաբանություններ ու առաջարկներ դրանց վերաբերյալ՝ [email protected] էլ. հասցեին: 

1. Հայեցակարգ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում անձնական սերվիտուտը կանոնակարգող դրույթներ ներմուծելու վերաբերյալ

2. Հայեցակարգ միջազգային մասնավոր իրավունքի բարեփոխման վերաբերյալ

3. Հայեցակարգ քաղաքացիական օրենսգրքի՝ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության (նկուղ, ձեռնարկ) օգտագործման իրավունքի մասին դրույթներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

4. Հայեցակարգ քաղաքացիական օրենսգրքի տասներորդ բաժնում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

5. Հայեցակարգ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում գրավի իրավունքին վերաբերող դրույթների մասին

6. Բնակելի տարածության օգտագործման իրավունքը

7. Հայեցակարգ /անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորություններ/

8. Հայեցակարգ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում հիփոթեքի նորմերին վերաբերող դրույթների մասին

9. Հայեցակարգ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ /գլուխ 60-րդ՝ վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորություններ /

10. Ամուսինների համատեղ սեփականությունը

11. Հայեցակարգ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների (գլուխ 5-րդ՝ իրավաբանական անձինք)

12. Հայեցակարգային փաստաթուղթ՝ Հայաստանում էլեկտրոնային առևտրի քաղաքացիաիրավական կարգավորման հիմնախնդիրների վերաբերյալ

13. Հայեցակարգ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ուրիշի գույքն օգտագործելու իրավունքը (ուզուֆրուկտ) կանոնակարգող դրույթներ ներմուծելու վերաբերյալ

14. Հայեցակարգ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կառուցապատում և հողամասի վարձակալություն նախատեսող հոդվածների բարեփոխման վերաբերյալ

 15. Հարևանային իրավունքի ինստիտուտ

16. Հայեցակարգ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի սեփականության իրավունքին նվիրված գլուխների բարեփոխման վերաբերյալ

 ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվական կենտրոն