ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Սոչիում տեղի է ունեցել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «Հարգելի՛ վարչապետ, հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք ողջունել ու ևս մեկ անգամ շնորհավորել Հայաստանի կառավարության ղեկավարի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հանդիպման սկզբում ցանկանում եմ...
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներից ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան, ևս երկու զինծառայողների վիրավորվելու դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ ԼՂՀ ՊԲ N զորամասի ծառայության պահեստում 04.11.2017թ.՝ ժամը 12:10-ի սահմաններում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի պայթյունաբեկորային վնասվածքներ է ստացել նույն պահեստում...
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ նոյեմբերի 24-ին հրավիրված աշխատանքային նիստում շարունակել է ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքի քննարկումը։  ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրել է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 5-8-րդ բաժինները, որոնք պատգամավորների եւ հրավիրված փորձագետների ու ՀԿ-ների ներկայացուցիչների հանգամանալի քննարկմանն են արժանացել։ Հինգերորդ բաժնում սահմանված են...
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Հայկական PR մրցանակաբաշխությանն արժանացել է տարվա պետական կառույց մրցանակին։ Միջոցառման կազմակերպիչ «Հայկական Փի Ար ասոցիացիայի» ղեկավար Աստղիկ Ավետիսյանը մրցանակ հանձնելիս նշել է, որ միակ կառույցն է, որի վերաբերյալ որևէ բացասական գնահատական չեն ստացել PR փորձագետների ու ԶԼՄ ներկայացուցիչների կողմից։ Ինչպես նշում են կազմակերպիչները, PR մրցանակաբաշխությունը հիմնված է գիտական ուսումնասիրությունների և անկախ փորձագետների կարծիքի վրա։ Հետազոտական աշխատանքների ընթացքում իրականացվել են հարցումներ թիրախային խմբերի (PR փորձագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ) հետ, մշտադիտարկման են ենթարկվել գերատեսչությունների աշխատանքն ու պետական, քաղաքական, հանրային գործիչների գործունեությունը, ի մի են բերվել Հայաստանում հանրային կապերի ոլորտում իրականացված լավագույն ծրագրերն ու միջոցառումները: Բարձր ենք գնահատում «Հայկական Փի Ար ասոցիացիայի» և մրցանակաբաշխության աջակիցներ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ու Հայաստանում Beeline ընկերության համատեղ աշխատանքը: Մեզ համար կարևոր է նաև պրոֆեսիոնալ PR փորձագետների ու ԶԼՄ ներկայացուցիչների գնահատականները մեր աշխատանքին:
Հոկտեմբերի 2-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Կոլումբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ալֆոնսո Լոպեզ Կաբալլերոյին` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ որպես Հայաստանում Կոլումբիայի առաջին դեսպան նա իր ներդրումը կունենա հայ-կոլումբիական հարաբերությունների առավել զարգացման գործում: Էդվարդ Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ երկու երկրների կողմից...