ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւ Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնը հոկտեմբերի 24-ին Ստեփանակերտում հանդիպել են Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է օտարերկրացի պատգամավորների այցելություններն Արցախ եւ հավելել. «Դրանք...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի, ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների, այդ թվում` խոշտանգում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Այսպես, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը 14.08.2017թ.-ին...
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 20-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 22-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 և զենք-զինամթերքի առգրավման 2 դեպք։ Բացահայտվել է գողության 11, խարդախության 14, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, որսագողության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է...
Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Սևան քաղաքի Արա Գեղեցիկի փողոցում բախվել են «Մերսեդես Բենս» և «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով վարորդները և «Մերսեդես Բենս»-ի ուղևորուհին՝ 1949 թ. ծնված Ամալյա Վարդանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հոկտեմբերի 22-ին, ժամը 18.05-ին, Ամալյա Վարդանյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 5-ին Երևան քաղաքի մետրոպոլիտենի պահպանության բաժին դիմել է մի կին: Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ հոկտեմբերի 4-ին Նոյեմբերյանի ոլորաններում մի տղամարդ ավտոմեքենայում բռնություն գործադրելով, իր կամքի հակառակ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել: Մանրամասները` տեսանյութում: https://youtu.be/Iba9T69RFLQ