2017 թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն մուտքագրվել է 29568 դիմում և գրություն, որոնցից 1126-ը եղել են քաղաքացիների դիմումներ:  Դիմում-գրություններից 1600-ը ստացվել են էլեկտրոնային փոստով: Բոլոր դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Նույն ժամանակահատվածում տեղեկություն տրամադրելու վերաբերյալ 210 հարցում էլ նախարարությունը ստացել...
Լոռու մարզի Վանաձորի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում բացվել է անգլերենի ուսուցման ակումբ, որտեղ իրականացվելու է անգլերենի ուսուցման լրացուցիչ կրթություն՝  համայնքի  9-16 տարեկան երեխաների համար: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ՝ «Փոփոխության սերունդ» կրթական նախաձեռնության շրջանակում: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ  Դավիթ Սահակյանը,  Բրիտանական խորհրդի հայաստանյան...
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում նոյեմբերի 6-ին մեկնարկել է  Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի անդամ երկրների կոնֆերանսի 7-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի ղեկավարությամբ: Սուրեն Քրմոյանը նոյեմբերի 7-ի ելույթում անդրադարձել է հակակոռուպցիոն ոլորտում վերջին շրջանում իրականացրած նախաձեռնություններին՝ հատուկ շեշտադրելով ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը...
Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, որն ապահովում է գյուղական բնակավայրերում զբաղվածությունը, նպաստում գյուղական բնակչության եկամուտների ձևավորմանն ու կենսամակարդակի բարձրացմանը, արտահանման աճին, մակրո¬տնտեսական կայունությանը:  «Մենք նպատակ ենք դրել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը Հայաստանում և ունենք դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ արդիական տեխնոլո-գիաների ներդրման,...
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման և օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին, «Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին, «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն...