Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որի ժամանակ՝ ՀՀ մարզերում կարկտահարությունից, ցրտահարությունից, սելավներից տուժած համայնքների բնակիչներին աջակցելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ գումար կհատկացվի տուժած համայնքների հողօգտագործողների վնասված տարածքների 2017 թ. հողի հարկի և օգտագործված ոռոգման ջրի...
Նոյեմբերի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1993 թ. ծնված Մարիամ Մ.-ն և հայտնել, որ նոյեմբերի 19-ին, ժամը 23.50-ին, Կասկադի աստիճանների վրա անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է «Սամսունգ 5 էս մինի» տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի: Նոյեմբերի 23-ին ոստիկանության Կենտրոնական և Արաբկիրի բաժինների...
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 22-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել են 10-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։  Բացահայտվել է գողության 9, խարդախության 4, ապօրինի ծառահատման 2, անձի առևանգման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման և գողության 1-ական դեպք: Անցած...
Նոյեմբերի 22-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Նոր Երզնկա համայնքի վարչական տարածքում 1995 թ. ծնված Սերյոժա Չ.-ն «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, առանց օրինական փաստաթղթերի, վառելափայտ է վաճառում: Տեղեկության ստուգման ժամանակ Սերյոժա Չ.-ն հայտնել է, որ իր ավտոմեքենայում առկա է 3 խմ հաճարենի և բոխի տեսակի վառելափայտ,...
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:  ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Նոյեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով: Երևան-Սևան, Ապարան-Սպիտակ, Սևան-Հրազդան, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին, Հրազդան քաղաքում,...