ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում, Լոռու մարզի Տաշիր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում և Ստեփանավանից Վանաձոր քաղաք տանող ավտոճանապարհի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից`...
ՃՈ-ն շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում և մայրաքաղաքում: Դեկտեմբերի 4-ից 10-ը Երևանում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 169 տրանսպորտային միջոց: Մանրամասները՝ տեսանյութում: https://youtu.be/fUBR_zmauiU
 Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ցուցմունք տվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կապիտան Արտյոմ Ավետիսյանը: Նկարագրելով ամբաստանյալներին` վերջինս հայտնեց, որ ավելի դրական կգնահատի Վաչե Սահակյանին, քանի որ նա կազմակերպչական առումով շատ է օգնել սպաներին և լավ է սովորել, իսկ Գնել Թևոսյանն...
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 12-ից Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց և Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոց խաչմերուկներում կտեղակայվեն կրկնող լուսացույցներ: ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 10-ին, ժամը 13.00-ին, «ՄՏՐ» մակնիշի մոտոցիկլետի վարորդը Իջևանի Անկախության փողոցում վրաերթի է ենթարկել 1966 թ. ծնված Սվետլանա Բեգլարյանին:  Վարորդը և Սվետլանա Բեգլարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ս. Բեգլարյանը ժամը 16.15-ին մահացել է: Կատարվում է քննություն