Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ընդունել Արծվիկ Մինասյանին ՀՀ կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին: Որոշման մեջ ասվում է՝ «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների...
Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի փրկարարական վարչության աշխատակից Լևոն Հակոբյանի ու Երևանի բնակիչ Արթուր Հակոբյանի թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների  պատճառով տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով «OPEL» մակնիշի ավտոմեքենայի անչափահաս...
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ռազմական սուրհանդակային փոստային կապի բնագավառում համագործակցության համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծի վերջնական քննարկման նպատակով դեկտեմբերի 19-ից 22-ը Հայաստան կայցելի ՌԴ պաշտպանության նախարարության փորձագետների աշխատանքային խումբը:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի  Իրավունքի գերակայության բաժնի ղեկավար Գենադի Բարբային: Նախարար Հարությունյանը ողջունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցչին, բարձր գնահատել ՀՀ արդարադատության նախարարության և միջազգային կառույցի համագործակցությունն ու առավել արդյունավետ և հասարակության համար տեսանելի արդյունք ապահովող ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն է հայտնել: Իրավունքի...
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի օրվա երկրորդ կեսից, 21-23-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:  Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային...