Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց պաշտպանների կողմի միջորդությունը և անձնական երաշխավորությամբ փոխեց նրանց խափանման միջոց կալանքը։ Ամբաստանյալներից Թորոս Թորոսյանի համար դատաբժշկական փորձաքննության նշանակելու միջնորդություն ներկայացրեց հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը, իսկ Վարդան Գերավետյանի համար՝ Դավիթ Գյուրջյանը։ Պաշտպանները նշեցին, որ իրենց պաշտպանյալները պետք է համապատասխան հետազոտություն անցնեն, որն էլ կտա կհստակեցնի, արդյո՞ք...
Դեկտեմբերի 10-ին, ժամը 13.00-ին, «ՄՏՐ» մակնիշի մոտոցիկլետի վարորդը Իջևանի Անկախության փողոցում վրաերթի է ենթարկել 1966 թ. ծնված Սվետլանա Բեգլարյանին:  Վարորդը և Սվետլանա Բեգլարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ս. Բեգլարյանը ժամը 16.15-ին մահացել է: Կատարվում է քննություն
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսին: Կարճատեւ առանձնազրույցից հետո կայացել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ նման բարձր մակարդակի պաշտոնական այցերը նպաստում են երկկողմ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Նրա խոսքով, երկու ժողովուրդների պատմական բարեկամության լավագույն արգասիքը Հայաստանի և...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Արամի փողոցում տեղադրված սուրճ պատրաստող սարքից գումար հափշտակած անձի(անձանց) ինքնությունը:Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 01:00-ից 04:30-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք) տեխնիկական միջոցների գործադրմամբ...