Հոգեբուժական կազմակերպություններում արդյունավետ մշտադիտարկում (մոնիտորինգ) իրականացնելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է ուղեցույց։ Այդ ուղեցույցի հիման վրա Պաշտպանի իրավասու ներկայացուցիչները 2017 թվականի ընթացքում մշտադիտարկում են իրականացրել հոգեբուժական կազմակերպություններում։ Առաջիկայում կհրապարակվի մոնիտորինգի արդյունքների մասին «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը։ Ուղեցույցը...
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 25-րդ գլուխը վերաբերում է հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործություններին։ Առաջին՝ 258-րդ հոդվածը խուլիգանությունն է։ Հանցատեսակի դրսևորման մի դեպք, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, մարտի 13-ին արձանագրվեց ոստիկանության Էրեբունու բաժնում։ Ժամը 10։20-ի սահմաններում, ոստիկանության բաժնում ահազանգ ստացվեց։ Քաղաքացին հայտնում...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սարգիս Գրիգորյանն ու նույն բաժանմունքի օպերլիազոր Արմեն Իսրայելյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատանքային ցուցանիշներն արհեստականորեն բարձրացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում սուրճ պատրաստող սարքից գողություն կատարած անձի ինքնությունը:Նախնական տվյալներով՝ 2018թ. լույս մարտի 13-ի գիշերը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան քաղաքի կենտրոնում գտնվող ՍՊԸ-ին...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ պաշտպանական ճառով հանդես եկավ Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Վերջինս ցանկություն հայտնեց ճառն ընթերցել ամբիոնից: Փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանին հայտնեց, որ Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքում հիշատակվում է, որ նա ցանկացել է զինված դիմադրություն ցույց տալ, սակայն գործի հիմքում...