ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են սոցիալական աջակցություն տրամադրելու ընթացքում կաշառքի դրսևորման մի շարք դեպքեր: 2018թ. փետրվարի 16-ին մի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2013 թվականից հանդիսանալով սոցիալական օգնություն ստացող անձ՝ յուրաքանչյուր  տարի հունվար,...
Մարտի 13-ին Երևանում կայացավ «Հայացք դեպի արբիտրաժ. արդյունավետ միջոց բիզնեսի համար» խորագրով իրազեկության բարձրացման համաժողովը շահագրգիռ կողմերի համար։ Համաժողովը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի և ՀՀ արբիտրների ասոցիացիայի կողմից, Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում դատական ​​բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակներում: Միջոցառման նպատակը Հայաստանում արբիտրաժի՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային կառուցակարգի վերաբերյալ տեղեկատվության ներկայացումն էր գործարար միջավայրին։...
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի և Նուբարաշեն  վարչական շրջանների  նստավայրում, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը։Այսօրվա նիստի մեկնարկին դատարանը ներկայացրեց նախորդ դատական նիստի ավարտին,  պաշտպան Կարեն Մեջլումյանի՝ ամբաստանյալի խափանման միջոցի փոխման վերաբերյալ միջնորդության որոշումը։ Դատարանը միջնորդությունը մերժեց, այն չհիմնավորված լինելու հիմքով։ Այսօր շարունակվեց վկանների հարցաքննությունը։...
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 14-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները՝ որոնք...
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում է երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքը: Մասնավորապես, 2018 թվականի մարտի 19-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները. Հովսեփ Էմինի փողոց-Փափազյան փողոց,  Իսահակյան փողոց-Տերյան փողոց, Պարույր Սևակի փողոց-Ուլնեցու փողոց, Խանջյան փողոց -Վարդանանց փողոց, Տիգրան Մեծի փողոց-Գլինկայի փողոց: Նույն օրվանից գործարկվելու է նաև Շիրակի մարզի...