Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում նախատեսված «Երևանի գինու օրեր» միջոցառման պատշաճ և անվտանգ կազմակերպման նպատակով մայիսի 11-ին՝ ժամը 14:00-23:00-ը և մայիսի 12-ին՝ ժամը 16:00-23:00-ը Երևանի Պուշկին-Սարյան և Թումանյան-Սարյան խաչմերուկների միջև ընկած հատվածում կսահմանափակվի ավտոտրանսպորտային երթևեկությունը: «Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- գրված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
ilur.am կայքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներքաղաքական գործընթացների մասին պարզաբանում է հրապարակել. «Այս օրերին շատերն են գլուխ կոտրում խորհրդարանի և կառավարության հարաբերություններում ստեղծված արտառոց իրավիճակի քաղաքական բնորոշման վրա: Խորհրդարանական մեծամասնությունը իրեն հայտարարել է ընդդիմություն, իսկ գործադիր իշխանությունը դիտվում է որպես փոքրամասնության կառավարություն: Թեև խորհրդարանական համակարգի համար միանգամայն արտառոց, այսպիսի իրավիճակներ հաճախ...
Քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N  2048-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծը: Նախագծի ընդունմամբ կապահովվի գործող օրենսդրության համապատասխանեցումը «Զենքի մասին» և «Լիցենզավորման մասին»  ՀՀ օրենքների պահանջներին, ինչպես նաև կպարզեցվի լիցենզիայի տրամադրման ընթացակարգը: Նախագիծը մշակվել է ՀՀ ԿԱ ոստիկանության կողմից:  «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի  309.1-րդ 2-րդ մասի 4-րդ կետով: Այսպես, Լ. Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 22.03.2018թ.-ին` ժամը 00:22-ի սահմաններում, Երևան քաղաքում գործող...
Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արմեն Բաբայանն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին է ներկայացրել  պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում:  «Հարգելի պարոն Բաբլոյան, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ և Ազգային ժողովի կանոնակարգի 154-րդ և 155-րդ հոդվածներով, Ձեզ եմ ներկայացնում իմ հրաժարականը»,-նշված է նրա դիմումի մեջ։