Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության ղեկավար կազմին և կոլեգիայի անդամներին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Վալերի Օսիպյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին՝ պաշտոնավարման ընթացքում կատարած այն աշխատանքների համար, որոնք բխել են Հայաստանի Հանրապետության հանրային անվտանգության, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության շահերից: «Ուզում եմ ձևակերպել այն խնդիրները, որը ես...
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Աղվան Վարդանյանի` պատգամավորի լիազորությունները»,-նշված է արձանագրության մեջ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017-2022 թվականների ծրագրի շրջանակում  ՀՀ արդարադատության նախարարության առաջարկով ներառվել են համապատասխան միջոցառումներ՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց կեցության պայմանները բարելավելու վերաբերյալ: Մասնավորապես ծրագրի շրջանակում նախատեսվում էր փորձարկել  քրեակատարողական ծառայության մի շարք գործառույթների, այդ թվում՝ սննդի ապահովման գործառույթը մասնավոր հատվածին պատվիրակելու (outsourcing) ծրագրերը: Նշված միջոցառման իրականացման նպատակով ՀՀ արդարադատության...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Նոր Արեշ թաղամասում 29-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձը. առաջադրվել է մեղադրանք: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. մայիսի 3-ին՝ ժամը 23։30-ին,...
Մայիսի 10-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում գտնվող արհեստական լճակում երեխան ջրահեղձ է եղել: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ լճում (մոտ 200 քմ հատված, տարբեր հատվածներում 2-5 մետր խորությամբ) ջրահեղձ է եղել Զարթոնք...