Հայկական բնապահպանական ճակատը հայտնում է, որ Վայոց ձորի բնակիչները փակել են դեպի Ամուլսար տանող բոլոր ճանապարհները, քանի որ դեմ են հանքի շինարարական աշխատանքների շարունակմանը: Հայկական բնապահպանական ճակատի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. Վայոց ձորի բնակիչները դեմ են Ամուլսարում հանքի շինարարական աշխատանքների շարունակմանը և փակել են դեպի լեռ տանող բոլոր ճանապարհները։ Աշխատանքները...
Կիպրոսի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան ծանրակշիռ ներդրում կունենա մեր բարեկամական երկրների միջպետական հարաբերությունների առավել խորացման ու զարգացման գործում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ: Ըստ Արա Բաբլոյանի՝ Հայաստանի ու Կիպրոսի ամուր հարաբերությունները պատմամշակութային, հոգևոր,...
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նյութերի համաձայն` 2018թ.-ի մայիսի 3-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հսկիչ անցագրային կետում նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ա. Հ.-ի անձնական խուզարկությամբ, նրա մոտ գտնվող բջջային հեռախոսի մարտկոցի լիցքավորման սարքի միջից հայտնաբերվել է խոշոր չափերով`...
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցի շուրջ ստեղծված խնդրին։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2017 թվականի որոշմամբ նախատեսվում էր վերոնշյալ դպրոցը միացման ձևով վերակազմակերպել և միավորել Կոտայքի...
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻՑ Երեկ ԱԱԾ-ը հայտարարել էր, որ դատարանում փակված Սասնա Ծռերը իրենք են խնդրել, որ իրենց տեղափոխեն քրեակատարողական հիմնարկներ։ Սասնա Ծռերը հերքում են այդ տեղեկությունը, նրանք նման խնդրանքով չեն դիմել որևէ կառույցի կամ անձի։ Հակառակը՝ նրանք ասել են, քանի դեռ ցուցարարները դատարանի շրջակայքում են, նրանք մնալու են դատարանում։ Կարծում ենք`...