Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են ահազանգեր ոստիկանության կողմից այսօրվա հավաքի մասնակիցների բերման ենթարկելու մասին։ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահի դրությամբ այցելել են Ոստիկանության Էրեբունու, Կենտրոնականի և Արաբկիրի բաժիններ։ Հատուկ ուշադրություն է դարձվում բերման ենթարկելու հիմքերին։ Նշենք, որ Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից սահմանվել է...
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ: Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը...
Խիստ անթույլատրելի է Երևանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի մասնագիտական գործունեության խոչընդոտումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ-ը: ՄԻՊ հաղորդագրությունում  ասվում է. «Արևիկ Սահակյանի փոխանցմամբ՝ որոշ անձինք ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը փորձել են ծեծի ենթարկել, քաշքշել, պոկել իր լրագրողական վկայականը, վնասել օպերատորի տեխնիկան։ Ըստ լրագրողի՝...
Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների թիվը ժամը 12։00-ի դրությամբ հասնում է 66-ի։ Այս մասին տեղեկացանք ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի, վերլուծության  և լրատվության վարչությունից։Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է ինչ  «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Երևանում, մեկնարկել են ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության...
Այսօր՝ ժամը 11։00-ի դրությամբ, Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։ 4 տուժածների վիճակը մասնագետները գնահատում են բավարար և վերջիններիս մոտ հիմնականում առկա են վերջույթների մակերեսային վնասվածքներ և սալջարդեր։ Մեկ տուժած, ում մոտ իրականացվել է կոտրված ոսկրերի արտաօջախային անշարժացում, վերակենդանացման բաժանմունքում հսկողության տակ է գտնվում: Վիրահատված ոստիկանը տեղափոխվել...