ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 377 դեպք, որից 149-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 183 կենցաղային կանչ, 37 հրդեհ, 53 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել է 57 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 8 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է...
ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա. Փ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 2018թ.-ի մայիսի 09-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքից ՀՀ ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկվելու ժամանակ, ինչպես նաև բաժնում գտնվելու ընթացքում, մի խումբ ոստիկաններ բռնություն են գործադրել իր նկատմամբ. ձեռքերով և ոտքերով հարվածներ...
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  Կարբի գյուղում մայիսի 27-ին  տեղի ունեցած  զինված միջադեպի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ. մեկ անձ ձերբակալվել է։ Նախնական տվյալներով՝  2018թ. մայիսի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի համայնքում՝ համայնքապետարանին հարակից...
Մայիսի 28-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։ Պաշտպանը, շնորհավորելով նրան ԵԽ հանձնակատարի լիազորությունները ստանձնելու կապակցությամբ, ներկայացրել է Հայաստանում ապրիլ և մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ աշխատակազմի գործունեությունը։ Այդ օրերին հատկապես կարևոր էր հանձնակատարի աջակցությունն ու...
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադառձավ երեկ Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի բացակայությանը, համարելով դա թյուրիմածություն, քանի  որ վերջինս  հրավիրված եղել է: «Կարծում եմ, որ այս անցումային շրջանի հետ կապված որոշակի ցավալի թյուրիմացություն է եղել: Իհարկե ԱԺ նախագահը հրավիրված է եղել, ինչ վերաբերվում է հանձնաժողովների...