Մ4, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 41-57-րդ (Սևանի ՃՈ կետից դեպի Երևան) հատվածի շուրջ 16 կմ ընդհանուր երկարությամբ հատվածում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքներ։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է շինհրապարակ` համոզվելու համար, որ ամեն ինչ պատրաստ է աշխատանքի պատշաճ մեկնարկի համար։ Հունիսի 2-ից Սևանից դեպի Երևան երթևեկելի ուղղության 53-57-րդ...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 25-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդի։ Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի շենքերից մեկի բակում աղմկելու...
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում տեղի ունեցավ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը: Նիստի ընթացքում հրապարակվեց Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվողներից՝ Գնել Թևոսյանի նախաքննական ցուցմունքները: Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ ամբաստանյալ Գնել Թևոսյանը դատարանում ցուցմունք էր տվել: Նախաքննական ցուցմունքերում Գնել Թևոսյանը հայտնել է, որ...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը, Հանրապետության բոլոր երկրապահները, 5-րդ բրիգադի մարտիկները, պատանի, երիտասարդ երկրապահները խիստ մտահոգ են վերջին օրերին Արցախում արձանագրված իրադարձությունների փաստով: Երկրապահական ընտանիքը հավատում է արցախցու իմաստնությանը: Վստահ ենք, որ դժվարին իրավիճակում արցախցին իր մեջ ուժ կգտնի` չուրախացնելու Արցախի, հայ ազգի թշնամիներին: Արցախի բնակչությունը հերոսական ժողովուրդ է:...
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ՝ քննարկելով Ստեփանակերտում տեղի ունեցող ցույցերն ու դրանց դրդապատճառները։ Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի պաշտոնական կայքը։ Հայտնի է, որ ԱՀ նախագահը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել տիրող իրավիճակն ու խոսել դրա դրդապատճառների մասին։ Արամ Ա-ն...