Հուլիսի 18-ին՝ ժամը 1.15-ին «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած, ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին հաղորդվել էր, որ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 1-ի սահմաններում, իրենց տան բակում երկաթի վրա ընկնելու...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է Երևանի բնակիչը՝ 13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 13-ին՝ Երևանի 16-րդ թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի աստիճանահարթակում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական...
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում տվյալներ են ստացվել այն մասին, որ մարզի Ղուրսալի համայնքի ղեկավար Մհեր Մինասյանն առերևույթ թույլ է տվել չարաշահումներ և այլ օրինախախտումներ, որոնց հետևանքով համայնքին պատճառվել է խոշոր չափերի վնաս: Մասնավորապես՝ չնայած 2016թ. ընթացքում ավագանու նիստեր չեն կայացվել, սակայն կազմվել են իբրև կայացած նիստերի որոշումներ...
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես նաև համալսարանական հիվանդանոցների տնօրեններ: Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել բուհի հետ կապված խնդիրները, լսել...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շոնգավիթի նստավայրում «Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործով նիստի ժամանակ Պավլիկ Մանուկյանն անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ, որն անակնկալի բերեց, ոչ միայն գործով անբաստանյալներին, այլ նաև ապակեպատ պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացիներին: Պավլիկ Մանուկյանի խոսքերով` Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը մեղադրվում են այնպիսի հանցանքների մեջ, որոնց հետ իրենք կապ...