Այսօր Երևանի ընդհանուր իրավասույթան դատարանի  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվեց «Նորքի  զինված խմբի» գործով դատական նիստը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:Դատավորը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը և արդյունքում՝ դատարանի դահլիճից ազատ արձակվեցին 2015 թվականի նոյեմբերին Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի գործով արդեն 2,5 տարի կալանքի տակ գտնվող «Հայրենիք ու պատիվ»...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցավ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը: Այսօրվա դատական նիստում մեղադրող կողմը հրապարակեց գործում առկա տեսանյութերի զննության արձանագրությունները, որոնք արվել էին ԱԱԾ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին: Նշենք, որ ըստ հրապապարակված արձանագրությունների տեսանյութերում երևացել են «Սասնա ծռեր» խմբի անդամները,...
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատաքննությունն ավարտվեց: Մինչ այդ կողմերը հանդես եկան ռեպլիկներով: Դատախազ Կարեն Բիշարյանը իր ռեպլիկում անդրադարձավ պաշտպանական կողմի ճառին՝ նշելով, որ պաշտպանական կողմին տրամադրվել են գործում առկա բոլոր նյութերը, այդ թվում՝ լազերային սկավառակաները:Պաշտպանական կողմի ներկայացրած այն...
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում տեղի ունեցավ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը: Նիստի ընթացքում հրապարակվեց Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվողներից՝ Գնել Թևոսյանի նախաքննական ցուցմունքները: Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ ամբաստանյալ Գնել Թևոսյանը դատարանում ցուցմունք էր տվել: Նախաքննական ցուցմունքերում Գնել Թևոսյանը հայտնել է, որ...
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ  վարչական շրջանների  նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի  նախագահությամբ շարունակվեց «Սարի թաղում» զանգվածային անկարգություններ կատարելու և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող  Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Էդուրադ Զեյթունյանի  գործով նիստը։ Այսօր որպես վկա հարցաքննվեց ոստիկանության ծառայող Վահան Կարագյոզովը. «Վեճից հետո բախում տեղի ունեցավ:...