Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հուլիսի 10-ից Երևան քաղաքի Բագրևանդի փողոցի և դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Բագրևանդի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 2-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի...
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում է երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքը:
Մասնավորապես, 2018 թվականի մարտի 19-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները.
Հովսեփ Էմինի փողոց-Փափազյան փողոց,
Իսահակյան փողոց-Տերյան փողոց,
Պարույր Սևակի փողոց-Ուլնեցու փողոց,
Խանջյան փողոց -Վարդանանց փողոց,
Տիգրան Մեծի փողոց-Գլինկայի փողոց:
Նույն օրվանից գործարկվելու է նաև Շիրակի մարզի...
Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն: Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=RDhYnpzVMVc
2018 թվականի մարտի 13-ին, ժամը 9.00-ից, տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական ստորաբաժանումը Դավիթ Բեկ-Նուբարաշեն փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով կապուղու հենասյուների վնասվելու պատճառով այս պահին չի կարող սպասարկել քաղաքացիներին:
Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է...
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում նախատեսվում է տուգանք: Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?time_continue=15&v=XAcBQIv1qxI