Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2018 թվականի ապրիլի 16-ից գործարկվելու են Երևան քաղաքի Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հուլիսի 10-ից Երևան քաղաքի Բագրևանդի փողոցի և դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Բագրևանդի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 2-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի...
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայություն իրականացնել մայրաքաղաքում:Ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանությունը զգուշացրել, ապա տուգանել է կարգազանց հետիոտներին: Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=fgALnSSSlHw
ՃՈ-ն շարունակում է ուժեղացված ծառայություն իրականացնել Երևան մտնող ճանապարհահատվածներում և մայրաքաղաքում: Մարտի 5-ից 11-ը ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 175 տրանսպորտային միջոց: Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?time_continue=26&v=YjeQQGBcOUo
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի մարտի 24-ին Երևան քաղաքի Տպագրիչների փողոցում՝ Վարդանանց անցուղի-Հանրապետության փողոց հատվածում, և Վարդանանց անցուղում՝ Վարդանանց փողոց-Տպագրիչների փողոց հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Վարդանանց անցուղու և Տպագրիչների փողոցի նշված հատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Վարդանանց փողոցից դեպի...