Անզգուշորեն կրակել է իր ոտքին

Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի օտար մարմին» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1996 թ. ծնված Հենրիկ Մ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Հենրիկ Մ.-ն իրենց բակում իր «ARAL MOD AR-449» տիպի օդաճնշիչ հրացանով անզգուշորեն կրակել ու վնասել է ոտքը:
Հենրիկ Մ.-ին տրվել է ԴԲՓ ուղեգիր:
Հրացանն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: