Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) և Արգենտինայի իշխանությունները համաձայնության են եկել՝ Բուենոս Այրեսին հատկացվող վարկի գումարի չափը բարձրացնելու հարցի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՀ Գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը՝ Նյու Յորքում Արգենտինայի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Նիկոլաս Դուխովնեի հետ համատեղ անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ։ Հիմնադրամի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Արգենտինան  50 մլրդ դոլար գումարի չափով վարկ ստանալու...
Օրեր առաջ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսության զարգացման համար պետք է բարեփոխումներ իրականացնել: ԱՄՀ տնօրենն իր ելույթի ժամանակ  նաև նշել է, որ համաշխարհային տնտեսությունը գտնվում է ֆինանսական փլուզման եզրին: Հիմնական խնդիրը աշխարհի երկրների կուտակած հսկայական պարտքերն են: ԱՄՀ-ում համոզված են, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարված առևտրային հարաբերությունները նույնպես բացասական ազդեցություն են թողնում համաշխարհային տնտեսության զարգացման վրա: ԱՄՀ փորձագետների կարծիքով՝ շատ երկրների կառավարություններ պարզապես ձախողել են ֆինանսիստների ռիսկային և ոչ մտածված գործողություններից բանկային համակարգը պաշտպանելու համար նախատեսված գրեթե բոլոր բարեփոխումները, ինչն էլ փլուզման հզոր շղթայական ռեակցիա է առաջացրել: Ավելի վաղ, ԱՄՀ-ն զգուշացրել է, որ եթե ֆինանսական համակարգը չբարեփոխվի, ապա փլուզումն անխուսափելի է: ԱՄՀ փորձագետների կազմած զեկույցի համաձայն՝ պետական և մասնավոր հատվածներում համաշխարհային պարտքի ընդհանուր գումարը վերջին տասնամյակում աճել է 60%-ով, այսինքն՝ կազմել է 182 տրիլիոն դոլար: Այնուամենայնիվ, ԱՄՀ-ի կողմից հոկտեմբերին հրապարակված «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook) զեկույցում Հայաստանի վերաբերյալ կանխատեսումները զգալիորեն բարելավվել են: Ապրիլ ամսվա կանխատեսումների վերանայումից հետո ԱՄՀ-ն Հայաստանում 2018 թվականին սպասում է 6% տնտեսական աճ: Բացի այդ, նոր զեկույցի տվայլների համաձայն՝ 2019 թվականին Հայաստանում սպասվում է ՀՆԱ-ի 4.8% աճ:
Համաշխարհային պարտքի չափը մեկ անձի համար կազմում է ավելի քան 86 հազար դոլար: Այս ցուցանիշը գերազանցել է նախորդ տարիներին գրանցված ցուցանիշները։ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) մատնանշել է գլոբալ աճի հնարավոր ռիսկերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարտքի գումարը գերազանցում է համաշխարհային տնտեսության ծավալները: Հանրային և մասնավոր պարտքի ընդհանուր գումարը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի...
Վենեսուելայի արտգործնախարարը հայտարարել է, որ երկիրը նոր բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ միջազգային քրեական դատարանում՝ Վենեսուելայի և Մեքսիկայի միջև նավթի և սննդի մատակարարման համաձայնագրի իրականացման ընթացքում Թրամփի վարչակազմի կողմից չարաշահումների վերաբերյալ։ «Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ ԱՄՆ-ն Վենեսուելայի դեմ անմարդկային և հանցավոր գործողություններ է...
Օրեր առաջ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությունը ժամանել է Շրի Լանկա, որտեղ բանակցություններ է վարել Կենտրոնական բանկի, գանձապետարանի և Շրի Լանկայի Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ: Բանակցությունների ժամանակ քննարկվել են հինգերորդ տրանշի գումարի փոխանցման մասին հարցերը։ ԱՄՀ-ի վարկը պետք է հատկացվեր Շրի Լանկային 2018 թվականի նոյեմբերին։