Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոյի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունը տարբեր ուղղություններով: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ, մասնավորապես, Նիկոլ...
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին, որ հայտնի է իր ծայրահեղ դաժանությամբ, սպանվել է ամերիկյան զինվորականների հատուկ գործողությունների արդյունքում: Այս մասին նախօրեին իր տեսաուղերձում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ով անձամբ է հետևել այդ գործողություններին՝ հատուկ հեռարձակմամբ: Սպիտակ տան ղեկավարը...
Վերջին 10 ամիսներին կիբեռլրտեսություն իրականացնող համակարգված ընկերության թիրախը ՄԱԿ գործակալությունները, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը և այլ ՀԿ-ներ են եղել։ Այս մասին հայտնում է AP-ը։ Կիբեռանվտանգության Lookout ընկերության Կալիֆոռնիայի ստորաբաժանումը հայտարարել է, որ բջջային հեռախոսներից և համակարգիչներից գաղտնաբառերը հավաքագրելու համար ֆիշինգ օգտագործող գործառույթը դեռևս ակտիվ է։ Թիրախների թվում են...
ԱՄՆ-ն 10 տոկոսի չափով նոր մաքսատուրքեր է սահմանել Եվրամիության օդանավերի և 25 տոկոսի չափով՝ գյուղատնտեսական ու արդյունաբերական արտադրանքի վրա։ Այդ որոշումը դարձել է ԱՄՆ-ի 2004 թվականի հայցով Առևտրի համաշխարհային կազմակերպության Վեճերի լուծման մարմնի վճռի արդյունքը: Հոկտեմբերի սկզբին ԱՀԿ-ի միջնորդ դատավորները հավաստել էին այն ապրանքների ծավալը, որոնց վրա կարող են...
Հայտնի է դարձել, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 8-ին կհրապարակի որոշումը՝ «Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի Դաշնության» գործը քննելու իր իրավասության վերաբերյալ։ 2018 թվականի հունիսի 12-ին Ուկրաինան հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Միջազգային դատարան՝ «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի և «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման...