Եթե կառավարությունը հաջողի իրականացնել նախատեսված կառուցվածքային բարեփոխումները, ապա Հայաստանը կարող է ապահովել 7 տոկոսից ավելի տնտեսական աճ: Այս մասին ասվել է Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած «Հայաստանի Հանրապետություն. Ընտրված խնդիրներ» զեկույցում: Հունիսի 5-ին Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի վերաբերյալ հրապարակել է 2 զեկույց: Առաջին փաստաթուղթը պարունակում է զեկույց Հայաստանի հետ պարբերական...
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը երեկ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է հրադադար հաստատել Սիրիայի հյուսիսում՝ թույլ տալու համար քրդական ուժերին դուրս գալ տարածքից։ «Այսօր Միացյալ Նահանգները և Թուրքիան պայմանավորվեցին Սիրիայում զինադադարի մասին», - ասել է Փենսը Թուրքիայի մայրաքաղաքում կայացած ասուլիսի ժամանակ:
Կոնվենցիայի թիվ 15 Արձանագրությամբ՝ ներպետական պաշտպանության միջոցների սպառման շրջանակներում կայացված վերջնական ներպետական որոշումից հետո Դատարան դիմում ներկայացնելու ժամկետը 6 ամսից կրճատվում է 4 ամիս: Այս նոր չորսամսյա ժամկետն ուժի մեջ Է մտնում 2022 թ. փետրվարի 1-ից: Այնուամենայնիվ, այն կիրառվում է միայն այն դիմումների...
Ռուսաստանի և Թուրքիայի բանակային ստորաբաժանումները նոյեմբերի 5-ին երկրորդ անգամ համատեղ պարեկային ծառայություն իրականացրեցին Սիրիայի հյուսիսում` կյանքի կոչելով երկու շաբաթ առաջ Սոչիում նախագահներ Պուտինի և Էրդողանի միջև կնքված համաձայնագրի առանցքային դրույթներից մեկը: Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում ասված է․-«Թուրքական և ռուսական ստորաբաժանումները, անօդաչու թռչող սարքերի...
Դիմումատուն՝ Գարիկ Թորոսյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1983 թվականին: Նա ապրում է Սալոնիկում (Հունաստան): 2015 թվականի փետրվարի 16-ին նա ձերբակալվել և կալանավորվել է։ Դիմումատուի նկատմամբ քրեական գործ է հարուցվել զինված ավազակային հարձակման մեղադրանքով, որը կատարվել է այլ հանցագործությունների հետ։ Նրան նաև մեղադրել են այլ անձանց նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար՝ հանգեցնելով...