Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հանդես է եկել՝ ՄԱԿ-ում լրագրողների անվտանգության և պաշտպանության հարցերով հատուկ պաշտոն ստեղծելու առաջարկությամբ։
«Մենք առաջարկել ենք ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշին ՄԱԿ-ում հատուկ ներկայացուցիչ նշանակել՝ լրագրողների անվտանգությունը և պաշտպանությունն ապահովելու համար, քանի որ վերջին ժամանակաշրջանում մեզ շատ է անհանգստացնում այս թեման»,- հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
Հիշեցնենք, որ 2017 թվականին Մալթայում սպանվել է լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիան։ Լրագրողը զոհվել է՝ իր մեքենայում տեղադրված...
Ուկրաինան Արդարադատության միջազգային դատարան է ուղարկել փաստաթղթեր և նյութեր, որոնք վկայում են Ռուսաստանի Դաշնության ներգրավվածության մասին՝ Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում տեղի ունեցած ռմբակոծման մեջ։
Օրեր առաջ Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) ղեկավար Վասիլի Գրիցակը հայտարարել է, որ երկրի ներսում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի հատուկ ծառայությունը ակտիվ աշխատանքներ է իրականացրել՝ այդ ռազմական գործողություններին ՌԴ Զինված ուժերի ներկայությունը և մասնակցությունն ապացուցելու համար։ Նա հաստատել է, որ Ուկրաինան նյութեր և փաստաթղթեր է...
Միասին խաղաղ ապրել նշանակում է՝ ընդունել որոշակի տարբերություններ, ունենալ լսելու, ճանաչելու, հարգելու և ուրիշներին գնահատելու ունակություն, ունենալ միասին և խաղաղ ապրելու ընդունակություն։
ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը, առաջնորդվելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, ներառյալ դրանում տեղ գտած նպատակներով և սկզբունքներով, ինչպես նաև հավատարիմ մնալով ապագա սերունդներին պատերազմական աղետից զերծ պահելու իր 2017թ. դեկտեմբերի 8-ի 72/130 բանաձևին, հռչակել է մայիսի 16-ը Միասին խաղաղ ապրելու միջազգային օր։ Այն համախմբում...
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) որոշել է վերանայել կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական սկզբունքները և միջոցները: Այս մասին ասվում է ԱՄՀ միջազգային կազմակերպության հրապարակած հայտարարության մեջ՝ կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հետ կայացած հանդիպումից հետո։
«Տեղի կունենան որոշակի փոփոխություններ, որոնք վերաբերում են 1997 թ ԱՄՀ ֆոնդի կառավարման վերաբերյալ հաստատված մեթոդական ուղեցույցներին։ Մենք պատրաստվում ենք վերանայել կազմակերպության կողմից պետություններին վարկային տրանշ հատկացնելու պայմանները և սկզբունքները։ Այդ փոփոխություններն ավելի համակարգված, անկողմնակալ և արդյունավետ համագործակցություն կապահովեն կազմակերպության անդամ պետությունների հետ», - նշվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԱՄՀ-ն պատրաստվում է պարբերաբար ուսումնասիրություններ իրականացնել և...
Ընտանիքի միջազգային օրը նշվում է ամեն տարի՝ մայիսի 15-ին: Այս տարի հատկապես ուշադրության կենտրոնում են այն հարցերը, որոնք վերաբերում են ընտանիքի դերին և պետական քաղաքականությանը։ ՄԱԿ-ի գլխավոր խնդիրն է՝ այդ հարցերին լուծում գտնել և հասնել Կայուն զարգացման նպատակներին: Դրանք Միավորված ազգերի կազմակերպության կողմից առաջ են մղվում՝ որպես Գլոբալ նպատակներ, կայուն...