Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 7-ին պաշտոնական այցով կմեկնի Իրանի մայրաքաղաք Թեհրան: Այս մասին ասվում է այսօր Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:Այցելության մանրամասները նշված չեն:
Ակնկալվում է, որ իրանական մայրաքաղաք կատարած այցի շրջանակներում կանցկացվի -Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթաժողովը՝ նվիրված Սիրիայի հակամարտության կարգավորմանը:
Օգոստոսի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ։ Իր ուղերձում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը նշել է, որ պատրաստ է ջանք գործադրել և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ուկրաինայում խաղաղությունը վերականգնելու համար։
«Ես հաստատում եմ իմ պատրաստակամությունը ակտիվ ջանքեր գործադրել Ուկրաինայի խաղաղությունը վերականգնելու, երկրի տնտեսական զարգացումը խթանելու և...
ԱՄՆ նախագահի անկանխատեսելի գործողություններից խուսափելու համար Գերմանիան Եվրամիությանը առաջարկել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փոխարեն ստեղծել Եվրոպական արժույթի հիմնադրամ կազմակերպություն՝ SWIFT բանկային տեղեկատվության փոխանակման իր անալոգով։ Բեռլինում կարծում են, որ տարբեր երկրների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները բացասական լուրջ հետևանքներ են առաջացնում համաշխարհային տնտեսության համար։
Տնտեսագետներն իրենց անհանգստությունն են հայտնել այն կապակցությամբ, որ ԱՄՆ նախագահի վարած քաղաքականությունը հանգեցրել է «առևտրային պատերազմի»։ Գերմանիայի կարծիքով՝ Եվրոպական արժույթի հիմնադրամի ստեղծումը...
Այս տարվա օգոստոսի 27-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը կսկսի ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի քննությունը։ Հայցը վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ միակողմանի պատժամիջոցները վերականգնելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշմանը։
Թեհրանը բողոքել է Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը դադարեցնելու և ապօրինի կերպով երկրորդ անգամ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ այս տարվա մայիսի 8-ին ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշման դեմ։ Իրանի իշխանությունները պնդում են, որ ԱՄՆ-ն խախտել է երկու երկրների միջև 1955...
ՄԱԿ-ի փորձագետ Էմմանուելա Գակիդուն և նրա կոլեգաները լայնածավալ ուսումնասիրություն են իրականացրել և հոդված են պատրաստել, որի նպատակն է՝ բացահայտել ալկոհոլի ազդեցությունը մարդու առողջության և կյանքի վրա։ Նրանց ներկայացրած հոդվածի հիմքում ընկած են մոտ 1․5 հազար գիտական հոդվածներ, որոնք բացահայտում են ալկոհոլի առաջացրած բացասական հետևանքները։
«Նույնիսկ քիչ քանակով ալկոհոլի գործածումը լուրջ...