ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում արգելել կանանց կուսության ստուգումների իրականացումը։ Ներկայումս աշխարհի առնվազն քսան երկրներում կուսության ստուգումներ են իրականացվում։ Կանանց կուսության ստուգումը՝ որպես բժշկական փորձաքննություն, իրականացվում է, հիմնականում, բժիշկների կողմից։ Հաճախ նման ստուգումներ են իրականացնում նաև ոստիկանության աշխատակիցները՝ աղջկա ծնողների կամ պոտենցիալ փեսացուի պահանջով, որպեսզի համոզվեն, որ աղջիկը մինչամուսնական սեռական հարաբերությունների...
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը կոչ է արել Սաուդյան Արաբիային և Թուրքիային հրապարակել Թուրքիայում սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման և ենթադրյալ սպանության դեպքին առնչվող բոլոր մանրամասները։ Նա տեղեկացրել է, որ ձեռք բերված համաձայնության շնորհիվ քննչական մարմիններին հաջողվել է մուտք գործել Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն, որտեղից...
Այս տարի ՄԱԿ-ը նշում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակը։ Այս նշանավոր փաստաթղթում առաջին անգամ առանձնացվել են մարդու հիմնարար իրավունքները, որոնք պետք է պաշտպանվեն բոլոր երկրներում, բոլոր պետությունների կողմից:1992 թվականի դեկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել՝ հոկտեմբերի 17-ը հռչակելով Աղքատության վերացման միջազգային օր։ ՄԱԿ-ը կոչ է...
Օրեր առաջ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսության զարգացման համար պետք է բարեփոխումներ իրականացնել: ԱՄՀ տնօրենն իր ելույթի ժամանակ նաև նշել է, որ համաշխարհային տնտեսությունը գտնվում է ֆինանսական փլուզման եզրին: Հիմնական խնդիրը աշխարհի երկրների կուտակած հսկայական պարտքերն են: ԱՄՀ-ում համոզված են, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարված առևտրային հարաբերությունները նույնպես բացասական ազդեցություն են թողնում համաշխարհային տնտեսության զարգացման վրա:
ԱՄՀ փորձագետների կարծիքով՝ շատ երկրների կառավարություններ պարզապես ձախողել են ֆինանսիստների ռիսկային և ոչ մտածված գործողություններից բանկային համակարգը պաշտպանելու համար նախատեսված գրեթե բոլոր բարեփոխումները, ինչն էլ փլուզման հզոր շղթայական ռեակցիա է առաջացրել:
Ավելի վաղ, ԱՄՀ-ն զգուշացրել է, որ եթե ֆինանսական համակարգը չբարեփոխվի, ապա փլուզումն անխուսափելի է: ԱՄՀ փորձագետների կազմած զեկույցի համաձայն՝ պետական և մասնավոր հատվածներում համաշխարհային պարտքի ընդհանուր գումարը վերջին տասնամյակում աճել է 60%-ով, այսինքն՝ կազմել է 182 տրիլիոն դոլար:
Այնուամենայնիվ, ԱՄՀ-ի կողմից հոկտեմբերին հրապարակված «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook) զեկույցում Հայաստանի վերաբերյալ կանխատեսումները զգալիորեն բարելավվել են: Ապրիլ ամսվա կանխատեսումների վերանայումից հետո ԱՄՀ-ն Հայաստանում 2018 թվականին սպասում է 6% տնտեսական աճ: Բացի այդ, նոր զեկույցի տվայլների համաձայն՝ 2019 թվականին Հայաստանում սպասվում է ՀՆԱ-ի 4.8% աճ:
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Ռոբերտու Ազևեդուն զգուշացրել է համաշխարհային տնտեսության ոլորտում լարվածության հնարավոր սրման և դրա բացասական հետևանքների մասին: Այս մասին նա հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:«Վերջերս ինձ անհանգստացնում է առևտրի ոլորտում առաջացած լարվածությունը: Ներկայումս այն աճում է, և հետագայում այդ լարվածության...