Ռուսաստանը և Ֆրանսիան համաձայնության են եկել՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարեփոխման համար նախարարների մակարդակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցի շուրջ։ Աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի կունենա մինչև ընթացիկ տարվա ավարտը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը: Վերջինս նշել է, որ երկու երկրները համաձայնության են եկել տնտեսական, ֆինանսական, արդյունաբերական և առևտրային հարցերով ռուս-ֆրանսիական խորհրդի (CEFIC) նիստի...
Համաշխարհային պարտքի չափը մեկ անձի համար կազմում է ավելի քան 86 հազար դոլար: Այս ցուցանիշը գերազանցել է նախորդ տարիներին գրանցված ցուցանիշները։ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) մատնանշել է գլոբալ աճի հնարավոր ռիսկերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարտքի գումարը գերազանցում է համաշխարհային տնտեսության ծավալները: Հանրային և մասնավոր պարտքի ընդհանուր գումարը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի...
1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 1950 թվականին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր: Հռչակագիրը թարգմանվել է ավելի քան 500 լեզվով: Աշխարհում որևէ այլ փաստաթուղթ չի թարգմանվել...
Ընթացիկ տարվա դեկտեմբերի 18-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Ուկրաինայի իշխանությունների միջև հանդիպում տեղի կունենա, որի ժամանակ կքննարկվի Ուկրաինայի հետ համագործակցության հետագա ճակատագիրը։ Հանդիպման ժամանակ պետք է քննարկվեն նաև Ուկրաինային հերթական ստանդարտ վարկ հատկացնելու վերաբերյալ կարևոր հարցերը։ Այս մասին հայտնել է ԱՄՀ մամուլի ծառայությունը: 2018 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ՝ Ուկրաինան...
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը քննարկել է 2018 թվականին Հայաստանի ֆինանսական համակարգի (FSSA) կայունության գնահատականը և Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն: ԱՄՀ-ում նշել են, որ 2012 թվականից ի վեր Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է։ Մակրոտնտեսական ցուցանիշները դրական են, իսկ ֆինանսական համակարգը կայուն է: ԱՄՀ գործադիր խորհրդի իրականացրած...