Համաշխարհային բանկի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ 2019 թվականի փետրվարի 1-ին Համաշխարհային նախագահի պաշտոնից կհեռանա Ջիմ Յոն Քիմը։ Հրաժարականի պաշտոնական պատճառը բանկիրի ցանկությունն է վերադառնալու տնտեսության մասնավոր հատված: Նախագահի պաշտոնում նրան ժամանակավորապես կփոխարինի բանկի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան:
Ամփոփելով աշխատանքը՝ Ջիմ Յոն Քիմն իր հիմնական ձեռքբերումներից մեկն է համարել կազմակերպության կանոնադրական կապիտալի ավելացումը՝ 13 մլրդ դոլար գումարի չափով:
Հիշեցնենք, որ Քիմը...
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել զգույշ լինել ճանապարհային երթևեկության ժամանակ և որոշ օգտակար խորհուրդներ է տվել․
Օգտագործել անվտանգության ամրագոտիները
Եթե դուք վթարի ենթարկվեք, ապա անվտանգության գոտին կարող է փրկել ձեր կյանքը։ Նրանց համար, ովքեր կրում են անվտանգության ամրագոտի, մահվան հավանականությունը կրճատվում է 60 տոկոսով: Ավելին, ԱՀԿ-ն կոչ է անում ամրագոտի կրել ոչ միայն...
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բավարարել է Քաթարի ներկայացրած պահանջը՝ Սաուդյան Արաբիայի կողմից մտավոր սեփականության իրավունքները խախտելու հարցով արբիտրաժային հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Քաթարի Առևտրի և արդյունաբերության նախարարությունը։ Նման որոշումը կայացվել է ԱՀԿ Վեճերի կարգավորման մարմնի մասնակցությամբ կայացած նիստի ժամանակ։
Նշենք, որ այս տարվա հոկտեմբերի 1-ին Քաթարը Սաուդյան Արաբիայի դեմ հետաքննություն սկսելու պահանջով հայց է ներկայացրել ԱՀԿ։ Քաթարը մեղադրել է Սաուդյան Արաբիային մտավոր սեփականության...
2019 թվականից սկսած Չինաստանը կհանդիսանա ԱՄՆ-ից հետո երկրորդ խոշորագույն երկիրը՝ ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին գումար փոխանցող երկրների շարքում։ Այսպիսով, 1980 թվականից ի վեր Չինաստանն այդ ցուցակում առաջ կանցնի Ճապոնիային առաջին անգամ:
Առաջիկա երեք տարիների ընթացքում ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին Չինաստանի ներդրումը կկազմի ընդհանուր բյուջեի 12.01 տոկոսը։ Այս մասին վկայում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաղորդած տեղեկությունները: Բացի այդ, Ճապոնիայի կողմից փոխանցվող գումարի չափը կկրճատվի 9.68 տոկոսից մինչև 8.56 տոկոս:
Առաջիկա...
Անկարան հաղթել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) ԱՄՆ-ի դեմ դատական գործը՝ թուրքական պողպատե խողովակների ներմուծման համար սահմանված մաքսատուրքերի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարարը:
2017 թվականի մայիսին ԱՄՆ վարչակազմը նավթի և գազի արդյունաբերության համար թուրքական պողպատե խողովակների ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել։ Այնուհետև, Թուրքիան բողոք է ներկայացրել ԱՀԿ ԱՄՆ-ի դեմ։ Վաշինգտոնի համոզմամբ՝ Անկարան սուբսիդավորել է խողովակների արտադրությունը և այդ պատճառով ԱՄՆ իշխանությունները փոխհատուցման մաքսատուրքեր են սահմանել Թուրքիայի...