Մարտի 11-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Թալին քաղաքի Խանջյան փողոցում իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի վարորդը` 1954 թ. ծնված Գրիգոր Տոնոյանը, տեղում մահացել է, իսկ նրա 2 ուղևորները և «Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Կատարվում է քննություն:
Ըստ ոստիկանության տվյալների 57-ամյա տղամարդը դանակահարվել էր Դուրյան փողոցում՝ մի երիտասարդի կողմից: Երիտասարդի ինքնությունը պարզվել է: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=SOXrCB1_MvQ
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում: Նշված 20 համայնքներից 4-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 10 համայնքում միաժամանակ ընթանում են համայնքի ղեկավարի...
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Մարտի 12-ի օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 13-14-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Մարտի 11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել...
Մարտի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: