Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին հայտնեց, որ Թավշյա հեղափոխությունը հաղթելու է. «Ես կոչ եմ անում քաղաքացիներին արձանագրել, որ Թավշյա հեղափոխության հաղթանակին պակասում է միայն իրենց անձնական մասնակցությունը և ես հույս ունեմ, որ այսօր այդ ալիքը, որը մենք տեսնում ենք, մենք ի ցույց կդնենք Հանրապետության հրապարակում ժամը 19:00-ին»: Փաշինյանը նշեց, որ Դավիթ...
Այս պահին Նիկոլ Փաշինյանն իր կողմանակիցների հետ երթով շարժվում է Կոմիտասի փողոցով՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին են հետևում բազմաթիվ մարդիկ, իսկ մեքենաները, ի աջակցություն ցուցարարների, ազդանշան են տալիս:
Առավոտյան ոստիկանության ներկայացուցիչները Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին և մի քանի այլ ակտիվիստների:
1.Ապրիլի 19-ի վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները շարունակել են իրականացնել հավաքների և երթերի մշտադիտարկում, այցեր Ոստիկանության բաժիններ, ինչպես նաև բողոքների քննարկում և քաղաքացիների ընդունելություն Պաշտպանի աշխատակազմում: Իրականացվում է հավաքների ու երթերի մշտադիտարկում: Ոստիկանության բաժիններ այցերի համար կազմվել է 9 խումբ: Յուրաքանչյուր այցից առաջ այց իրականացնողներին առաջադրվել են կոնկրետ խնդիրներ,...
ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Մանե Թանդիլյանը, Արտակ Զեյնալյանը և Գևորգ Գորգիսյանը երաշխավորագիր են ստորագրել քաղակտիվիստ Տիգրան Մազմանյան-ի համար համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի՝ անձնական երաշխավորություն՝ 1. Անձնական երաշխավորությունը վստահություն վայելող անձանց գրավոր պարտավորությունն է այն մասին, որ նրանք իրենց խոսքով և մուծվող դրամական գումարով երաշխավորում...