Ցուցարարների մեկ այլ խումբ Արշակունյաց պողոտայով քայլեց դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ։ https://youtu.be/3ZFRw8RAJXY
ՀՀ  հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 2251-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ են ներգրավվել զանգվածային անկարգություններին և անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած և դրանց ժամանակ բռնություն գործադրած անձինք: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ...
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ անցավ Հալաբյան-Դավթաշեն խաչմերուկով, որից հետո մի խումբ քաղաքացիներ փակեցին այն: Այս պահին խաչմերուկում երևեկությունը կաթվածահար է: Ավտոմեքնաների վարորդներն ի աջակցություն ցուցարարների՝ ազդանշան են տալիս: https://youtu.be/j2-ZrCYxM-c Այնուհետև ցուցարարները շարունակեցին իրենց երթը Հալաբյան փողոցով https://youtu.be/1IQL1pQ37tA
Առավոտյան ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել և Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիա կատարող քաղաքացիներին կոչ է անում ապօրինի հավաքի մասնակից քաղաքացիներին հետևել օրենքով սահմանված իրենց պարտականությունների պատշաճ կատարմանը, չխոչընդոտել ոստիկանության իրավաչափ լիազորությունների իրականացմանը: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը. «Ապրիլի 20-ին առավոտից մայրաքաղաքում ապօրինի հավաքի մասնակիցները տարբեր խմբերով, հետևելով հավաքի կազմակերպիչների կողմից ավելի...