«Թավշյա հեղափոխությունը շարժվում է ալիքաձև». Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին հայտնեց, որ Թավշյա հեղափոխությունը հաղթելու է. «Ես կոչ եմ անում քաղաքացիներին արձանագրել, որ Թավշյա հեղափոխության հաղթանակին պակասում է միայն իրենց անձնական մասնակցությունը և ես հույս ունեմ, որ այսօր այդ ալիքը, որը մենք տեսնում ենք, մենք ի ցույց կդնենք Հանրապետության հրապարակում ժամը 19:00-ին»:

Փաշինյանը նշեց, որ Դավիթ Սանասարյանի ձերբակալությունը ոչինչ չի փոխում, քանի որ Թավշյա հեղափոխությունը ծավալվում է ալիքաձև:

«Առաջնորդների հետ կապված խնդիրներով իշխանությունը չի կարողանալու որևէ խնդիր լուծել»,- նշեց նա:

Նշեն, որ այս պահին ցուցարարները երթ են իրականացնում մայրաքաղաքի փողոցներով և արդեն հասել են Դավիթաշեն: