Ավարտվել է ՀՀ պատվիրակության այցը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի 2019 թվականի տարեկան ժողովի վերջին օրը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի...
Հայտնի է դարձել, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 8-ին կհրապարակի որոշումը՝ «Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի Դաշնության» գործը քննելու իր իրավասության վերաբերյալ։ 2018 թվականի հունիսի 12-ին Ուկրաինան հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Միջազգային դատարան՝ «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի և «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման...
Հոկտեմբերի 17-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվել է Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) անդամ 2020-2022 թթ․ ժամանակահատվածի համար։ Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին ՄԻԽ ընտրություններում հատկացված երկու թափուր տեղերի համար ներկայացված էին երեք երկրների՝ Հայաստանի, Լեհաստանի և Մոլդովայի թեկնածությունները:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին Ռուսաստանը և Բելառուսը, համագործակցելով մի շարք այլ պատվիրակությունների հետ, ներկայացրել են նախագիծ՝ հանցավոր նպատակներով օգտագործվող տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման դեմ պայքարի վերաբերյալ: «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները հսկայական հնարավորություններ են ստեղծում պետությունների զարգացման համար, բայց դրանք նաև նոր հնարավորություններ են ստեղծում հանցագործների...
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը երեկ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է հրադադար հաստատել Սիրիայի հյուսիսում՝ թույլ տալու համար քրդական ուժերին դուրս գալ տարածքից։ «Այսօր Միացյալ Նահանգները և Թուրքիան պայմանավորվեցին Սիրիայում զինադադարի մասին», - ասել է Փենսը Թուրքիայի մայրաքաղաքում կայացած ասուլիսի ժամանակ: