Վաղ առավոտից ցուցարարներն սկսել են իրականացնել բողոքի ակցիաներ հանրապետության տարբեր տարածքներում: Երևանում հայտարարված է գործադուլ և դասադուլ: Այս պահին բազմաթիվ փողոցներում երթևեկությունը կաթվածահար է, ցուցարարները շարունակում են փակել փողոցները՝ կանգնելով կամ նստելով դրանց դիմաց: Քիչ առաջ «Քայլ արա» շարժման մասնակիցները փակեցին նաև Մետրոպոլիտենը՝ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ: Փակ են նաև Հալաբյան, Կիևյան, Օրբելյան փողոցները,...
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել. «Սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում: Այսօր հերթական անգամ եւ վերջնականապես ապացուցվեց, որ խորհրդարանը եւ Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունները ժողովրդի ներկայացուցիչների եւ նրա կամքի արտահայտողները չեն: «Ժառանգությունը» տարիներ շարունակ պայքարել է Հայաստանի քաղաքացիների եւ հայ ժողովրդի, Հայաստանի պետական շահի սպասարկման համար: Մենք, որպես համաժողովրդական պայքարի ակունքներում եւ...
Երկրում ստեղծված է բարդ իրավիճակ: Այդ իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու հանդուրժողականությունը և համերաշխությունը: Լարվածության ցանկացած աճ կարող է հանգեցնել մարդու իրավունքների տեսանկյունից վտանգավոր զարգացումների: Ստեղծված պայմաններում հանրային բոլոր մարմինները պարտավոր են ապահովել քաղաքացիների կողմից խաղաղ հավաքների ազատության իրենց իրավունքի իրացումն ու ցուցաբերել զսպվածություն: Հանրային յուրաքանչուր մարմնի ներկայացուցիչ...
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանը մանդատից հրաժարվեկու դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում է խորհրդարանի հանրային կապերի վարչությունը՝ ներկայացնելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը այս առիթով. ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի...
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հայտնում է, որ այսօր ՀՀ ազգային ժողովում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետը անձնական որոշում է և չի համապատասխանում Հ.Յ. Դաշնակցության պաշտոնական դիրքորոշմանը: Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ: Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին