ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասը՝ Էդուարդ Աղաջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Նիկոլ Փաշինյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի. Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից: Ա.ՍԱՐԳՍՅԱՆ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԳԵՈՐԳԻ ԿՈՒՏՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: Ա.ՍԱՐԳՍՅԱՆ  
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում նախատեսված «Երևանի գինու օրեր» միջոցառման պատշաճ և անվտանգ կազմակերպման նպատակով մայիսի 11-ին՝ ժամը 14:00-23:00-ը և մայիսի 12-ին՝ ժամը 16:00-23:00-ը Երևանի Պուշկին-Սարյան և Թումանյան-Սարյան խաչմերուկների միջև ընկած հատվածում կսահմանափակվի ավտոտրանսպորտային երթևեկությունը: «Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- գրված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
Դիմումատուն՝ Բորիս Վլադիմիրովիչ Ստոմախինը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1974 թվականին և ապրում է Ռուսաստանի Վսեսվյատսկայա գյուղում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն մեղավոր ճանաչելու և հինգ տարվա բանտարկության դատապարտելու վերաբերյալ՝ լրատվական կայքում Չեչնիայում տեղի ունեցած զինված հակամարտության մասին հոդվածներ գրելու համար։ Ռուսաստանի ներպետական դատական ատյանները որոշել են, որ Դիմումատուն փորձել է ժողովրդին դրդել ատելության և իր հոդվածներում աջակցություն է ցուցաբերել ահաբեկչությանը և...