Դիմումատուները՝ Դոն Ուդիթա Նիրոշանա Կահադավա Արաչչիգեն, Դեհիվալագե Շեհան ֆերնանդոն և Դուշան Արունա Շանթի Բուդդա Կորալագեն, Շրի Լանկայի քաղաքացիներ են, ծնվել են համապատասխանաբար 1974, 1978 և 1980 թվականներին։ Առաջին Դիմումատուն բնակվում է Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում, երկրորդ Դիմումատուն բնակվում է Կոչչիկադե քաղաքում, իսկ երրորդ Դիմումատուն՝ Պաննիպիտիյա քաղաքում։ 2011 թվականի հունվարին Կիպրոսի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երեք Դիմումատուներին և տեղափոխել են նրանց նախնական կալանավայր՝ Շրի Լանկայից ժամանած մի խումբ զբոսաշրջիկների հետ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում տեղի ունեցած բախումներին մասնակցելու համար։ Այնուհետև,...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործով դատավարությունը: Նիստի ժամանակ Պավլիկ Մանուկյանը հայտարարեց, որ այսօր բոլորը կանգնել են իրական պատկերը տեսնելու առաջ: «Մենք տարիներով, որ ասում էինք, թվում էր, թե մեր ասածը հեքիաթի ժանրից է: Ես ասել էի՝ այն հերոսները, որն ունի հայ ժողովուրդը, հայ ժողովուրդը տենչում...
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը կոչ է արել հարգանք ցուցաբերել փախստականների և միգրանտների նկատմամբ, միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան վերաբերմունք դրսևորել նրանց հանդեպ և չբաժանել փախստականների և միգրանտների երեխաներին ծնողներից։ Ընտանեկան ամբողջականությունը հարգելու և երեխաների շահերը պաշտպանելու կոչը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի կողմից հնչել է, մասնավորապես, ԱՄՆ իշխանությունների հասցեին։ ՄԱԿ-ի գլխավոր պաշտոնակատար անձի մամուլի քարտուղարը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՄԱԿ-ի...
Հունիսի 16-ին ոստիկանությունում հաղորդվել էր 1964 թ. ծնված Պետրոս Ա.-ի կողմից ապօրինի զենք պահելու մասին: Ոստիկանության ծառայողները պարզել էին, որ Պետրոս Ա.-ն Ավան Առինջ 1-ին մ/շ. թիվ 7 հասցեում գտնվող ԵԿՄ գրասենյակի նախագահն է: Հարուցված քրեական գործի շրջանակներում, հունիսի 19-ին Ավան-Առինջի թիվ 7 նախկին մանկապարտեզի տարածքում գործող «ԵԿՄ Ավան»...
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայնանն այսօր ներկա էր Սասնա ծռերի գործով դատավարությանը: Խոսելով օրերս Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված իրերի մասին՝ մեզ հետ զրույցի ժամանակ Սամվել Բաբայանը հայտնեց, որ դա իր համար նորություն չի եղել, ավելին՝ սպասելի էր: «Այդ գեներալներին, որոնց դուք գեներալ եք համարում, ես համարում եմ կոլխոզի...