Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է համախառն արտաքին պարտքի 2018-2019թթ.-ի դիրքերին: Ինչպես հայտնում է ՏԶՆԿ-ն իր պաշտոնական կայքում, ՀՀ համախառն արտաքին պարտքի 2018-2019թթ. դիրքերը (ժամանակաշրջանի վերջի դրությամբ) փաստում են այն մասին, որ ՀՀ համախառն արտաքին պարտքը 2019թ.-ին նախորդ տարվա համեմատ ավելացել է...
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել է Չինաստանում սահմանափակ, բայց նաև վերականգնման հուսադրող նախանշանների մասին։ Չինաստանն առաջին երկիրն է, որը տուժել է COVID-19 պանդեմիայի պատճառով։ Սակայն, ԱՄՀ-ն չի բացառել նաև պանդեմիայի վերականգնումը Չինաստանում և այլ երկրներում։  ԱՄՀ-ի առաջատար տնտեսագետները հայտարարել են, որ նոր կորոնավիրուսով պայմանավորված...
Դիմումատուն՝ Լազար Պենդովը, ազգությամբ բուլղարացի է, ծնվել է 1986 թվականին, բնակվում է Պլովդիվ քաղաքում։ Գործը վերաբերում է ոստիկանության կողմից վեբ կայքերի և սերվերի առգրավմանը, դրանց գործունեության սահմանափակմանը։   2010 թվականի հունիսին ոստիկանությունը խուզարկել է այն տարածքը, որտեղ գտնվել է համակարգչային սերվեր և այն առգրավել է։...
ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը միաձայն  ընդունել է բանաձև, որում նշվում է կորոնավիրուսի համավարակի «աննախադեպ հետևանքները»։ Բանաձևը կոչ է անում մեծացնել միջազգային համագործակցությունը նոր տեսակի կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում։ Սա ՄԱԿ-ի ընդունած առաջին բանաձևն է համավարակի դեմ պայքարի մասին, որն ընդգրկել է ամբողջ աշխարհն ու գլոբալ...
Կորոնավիրուսային համաճարակի հետևանքներն արդեն իսկ հանգեցրել են համաշխարհային տնտեսության անկման: Այս մասին հայտարարել է ԱՄՀ-ի ղեկավար Քրիստալինա Գեորգիևան։ «Արդեն պարզ է, որ մենք անկում ենք ապրում», - ասել է նա: ԱՄՀ ղեկավարը շեշտել է, որ այս անգամ կանխատեսվում է «բավականին խորը» անկում: