Այս տարի ՄԱԿ-ը նշում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակը։ Այս նշանավոր փաստաթղթում առաջին անգամ առանձնացվել են մարդու հիմնարար իրավունքները, որոնք պետք է պաշտպանվեն բոլոր երկրներում, բոլոր պետությունների կողմից:1992 թվականի դեկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել՝ հոկտեմբերի 17-ը հռչակելով Աղքատության վերացման միջազգային օր։ ՄԱԿ-ը կոչ է...
Դիմումատուն՝ Ալդոնա Ակելիենեն, ազգությամբ լիտվացի է, ծնվել է 1935 թվականին, համապատասխան ժամանակահատվածում բնակվել է Լիտվայի Կալվարիա քաղաքում։ Դիմումատուն մահացել է 2017 թվականի ապրիլի 8-ին։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հետաքննությանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է, որ Լիտվայի իշխանություններն իր որդու սպանության գործով հավուր պատշաճի հետաքննության...
Օրեր առաջ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսության զարգացման համար պետք է բարեփոխումներ իրականացնել: ԱՄՀ տնօրենն իր ելույթի ժամանակ նաև նշել է, որ համաշխարհային տնտեսությունը գտնվում է ֆինանսական փլուզման եզրին: Հիմնական խնդիրը աշխարհի երկրների կուտակած հսկայական պարտքերն են: ԱՄՀ-ում համոզված են, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարված առևտրային հարաբերությունները նույնպես բացասական ազդեցություն են թողնում համաշխարհային տնտեսության զարգացման վրա:
ԱՄՀ փորձագետների կարծիքով՝ շատ երկրների կառավարություններ պարզապես ձախողել են ֆինանսիստների ռիսկային և ոչ մտածված գործողություններից բանկային համակարգը պաշտպանելու համար նախատեսված գրեթե բոլոր բարեփոխումները, ինչն էլ փլուզման հզոր շղթայական ռեակցիա է առաջացրել:
Ավելի վաղ, ԱՄՀ-ն զգուշացրել է, որ եթե ֆինանսական համակարգը չբարեփոխվի, ապա փլուզումն անխուսափելի է: ԱՄՀ փորձագետների կազմած զեկույցի համաձայն՝ պետական և մասնավոր հատվածներում համաշխարհային պարտքի ընդհանուր գումարը վերջին տասնամյակում աճել է 60%-ով, այսինքն՝ կազմել է 182 տրիլիոն դոլար:
Այնուամենայնիվ, ԱՄՀ-ի կողմից հոկտեմբերին հրապարակված «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook) զեկույցում Հայաստանի վերաբերյալ կանխատեսումները զգալիորեն բարելավվել են: Ապրիլ ամսվա կանխատեսումների վերանայումից հետո ԱՄՀ-ն Հայաստանում 2018 թվականին սպասում է 6% տնտեսական աճ: Բացի այդ, նոր զեկույցի տվայլների համաձայն՝ 2019 թվականին Հայաստանում սպասվում է ՀՆԱ-ի 4.8% աճ:
Շիրակի մարզի դատախազությունում անփոփվել են 2018 թվականի 9 ամիսների ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների միջոցով և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմամբ պատճառված վնասի վերականգնման գործընթացների արդյունքները:
Շիրակի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարվել է 156 ուսումնասիրություն բնապահպանության, կրթության, գյուղատնտեսության ոլորտները ներկայացնող հաստատություններում: Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրված խախտումները վերացնելու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով Շիրակի մարզի դատախազության կողմից պատասխանատու պատկան մարմիններին տրվել են նախազգուշացումներ,...
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի, «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի...