Իրավունքների
նախնական պաշտպանության ինստիտուտը տարբեր պետություններում տարբեր կառուցակարգերով
է երաշխավորվում՝ պայմանավորված նաև ըստ իրավունքի ճյուղերի դատավարական իրավունքի
առանձնահատկություններով։
Իրավունքի
նախնական պաշտպանության ինստիտուտի կառուցակարգերից առավել ուսումնասիրված է հայցի
ապահովման ինստիտուտը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՔԴՕ) 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցի ապահովման ինստիտուտի...
Իրավական տարբեր մակարդակներում ճանաչվում և պաշտպանվում են գրականության, գիտության և արվեստի բնագավառներում հեղինակի ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունքի` ստեղծագործության հետ կապված վերջինիս իրավունքները, որոնք հավաքական կերպով անվանվում են հեղինակային իրավունք։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հասկանալ, որ հեղինակային իրավունքը բացարձակ և անսահման չէ։ Կոչված լինելով պաշտպանել հեղինակների իրավունքները` հեղինակային...
ՀՔրեական արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները հետապնդում են երկու հիմական նպատակ՝ ենթադրյալ հանցագործությունների արդյունավետ քննության ապահովում և անձի իրավունքների ու ազատությունների լիարժեք պաշտպանության երաշխավորում: Ներկայումս արդարադատության մատչելիության և արդյունավետության հիմնախնդիրները առավել արդիականներից են` Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների համատեքստում:
Ազգային օրենսդրություններում արդյունավետ կառուցակարգեր ներդնելու
տարածված...
Ցանկացած ոլորտում ցանկացած նպատակին հասնելու, կենսունակ ծրագրեր
մշակելու և դրանցով սոցիալ-հասարակական կյանքում փոփոխություններ առաջարկելու համար
առաջին հերթին անհրաժեշտ է վերհանել ոլորտում առկա խնդիրները, հասկանալ դրանք առաջացնող
պայմանները և պատճառները:
Հարկ է նշել, որ ներկայումս
ՀՀ-ում իրավական մշակույթի և իրավագիտակցության մակարդակը ֆինանսական հարաբերություններում
հեռու է կատարյալը համարվելուց: Սպառողների իրավագիտակցությունը, իրավական...
Հանցավորության կանխարգելման,
հանցավոր ոտնձգություններից մարդու կյանքի ու առողջության, մարդու և քաղաքացու այլ
իրավունքների ու ազատությունների, սեփականության, հասարակական կարգի և հասարակական
անվտանգության, շրջակա միջավայրի և ՀՀ սահմանադրական կարգի պաշտպանության ապահովման
գործում առանձնահատուկ նշանակություն է տրվում մեր պետության կողմից իրականացվող հանցավորության
դեմ պայքարի քաղաքականությանը, որի բաղկացուցիչ մասն են կազմում քրեական պատիժների
արդյունավետ իրականացումը, պատժի ենթարկված...