Բռնությամբ անհետացումը հաճախ օգտագործվում է որպես համայնքներում ահաբեկչության տարածման ռազմավարություն: Ժամանակին լինելով հիմնա­կանում ռազմական բռնապետությունների հետևանքը՝ բռնությամբ անհետա­ցումը դարձել է համաշխարհային խնդիր: Բռնությամբ անհետա­ցած անձանց միջազգային օրն ընդգծում է այս երևույթի առաջացրած վտանգվածությունն աշխարհում և դրա ազդեցությունը ոչ միայն անհետա­ցած­ների հարազատ­նե­րի, այլև նրանց համայնքների և ամբողջ հասարակության վրա:...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին, որի բացումը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Վարչապետը ելույթ կունենա նիստի շրջանակներում, թե այս անգամ նա հանդես կգա միայն ունկնդրի դերում: Հիշեցնենք, որ նախորդ տարի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Փաշինյանն...
Ամեն տարի օգոստոսի 12-ին նշվում է Երիտասարդության միջազգային օրը` նպատակ ունենալով  հիշեցնել աշխարհի զարգացման և կառուցման գործում երիտասարդների դերի, ինչպես նաև նրանց առջև կանգնած ամենօրյա խնդիրների մասին: Այն հիմնադրվել է ՄԱԿ ԳԱ կողմից 1999 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Լիսաբոնում 1998 թվականի օգոստոսի 12-ին անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային...
1992 թվականի մարտի 2-ին Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ։ Այս մասին գրառում է կատարվել ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում։ Նշենք, որ այդ ժամանակ Հայաստանի ԱԳ նախարարն է եղել Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս, ըստ էության, ՀՀ առաջին արտգործնախարարն է հանդիսացել: 1992 թվականի դեկտեմբերին Երևանում հիմնվել է ՄԱԿ-ի գրասենյակը: Այդ...
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան խստորեն դատապարտել է հումանիտար աշխատողների վրա կատարված բոլոր հարձակումները` հիշեցնելով, որ բոլոր մեղավորները վաղ թե ուշ կհայտնվեն Միջազգային քրեական դատարանում ամբաստանյալի աթոռին։ Գլխավոր ասամբլեան հիշեցրել է, որ մարդասիրական կամ խաղաղապահ գործողություններում ներգրավված անձնակազմի վրա կատարված դիտավորյալ հարձակումները համարվում են պատերազմական հանցագործություն և գտնվում են Միջազգային քրեական դատարանի իրավասության ներքո: ՄԱԿ-ը հիշեցնում է, որ 2017 թվականին հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների վրա գրանցվել են 158 հարձակումներ, որոնց հետևանքով 139 մարդ է զոհվել, 102-ը...