Այս տարվա սեպտեմբերի 10-ին Ժնևում կայացել է Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանը։ Ժնևում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նորանշանակ Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր և բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի համագործակցությունը: Հանդիպման շրջանակներում նախարարն ասել...
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում 63-ամյա Քրիստին Լագարդի թեկնածությանը՝ 394 կողմ, 206 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Այս մասին ասվում է Եվրամիության օրենսդիր մարմնի պաշտոնական կայքէջում: Քվեարկությանը նախորդած բանավեճի ընթացքում պատգամավորները քննարկել են հարցը, թե որքանով է Լագարդի թեկնածությունը համապատասխանում այդ պաշտոնին:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 1-ին Ստամբուլում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։ Հանդիպումն սկսվել է տեղական ժամանակով 10:45-ին և տևել է առնվազն մեկ ժամ: Այն տեղի Է ունեցել Վախթեդին պալատում՝ մամուլի համար փակ ռեժիմով:
Մոսկվան և Կիևը չեն կարողանում համաձայնեցնել Ուկրաինայի արևելքում շփման գծից զինված ուժերի և ռազմական տեխնիկայի դուրսբերման պայմաններն ու ժամկետները, չեն կարողանում նաև պայմանավորվել «նորմանդյան ձևաչափով» բանակցությունների ժամկետների շուրջ: Մինչդեռ ՄԱԿ-ի հրապարակած նոր զեկույցի համաձայն՝ Ուկրաինայի արևելքում պատերազմի զոհ է դարձել ավելի քան 3 հազար...
Երևանում այսօր մեկնարկեց «Հանուն ընտանիքների միասնության» խորագրով երկօրյա միջազգային համաժողով, որին մասնակցում են ավելի քան 120 մասնագետներ և ոլորտի գործիչներ Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի կառավարություններից, ՄԱԿ-ի գործակալություններից, հասարակական և միջազգային կազմակերպություններից և Հայ առաքելական եկեղեցուց: Համաժողովը, որը կազմակերպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Բուլղարիայի կառավարության աջակցությամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ...