ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհուրդներում գլխավոր խորհրդատվական կարագավիճակ ունեցող Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի և Տեղեկատվագիտական համաշխարհային խորհրդարանի նախաձեռնությամբ 1994 թվականից նոյեմբերի 26-ը նշվում է որպես Տեղեկատվության համաշխարհային օր (World Information Day)։ 1992 թվականի այդ օրը կայացել է Ինֆորմատիզացիայի միջազգային առաջին համաժողովը։ Այսօր Տեղեկատվության համաշխարհային օրը նշվում է աշխարհի...
Ընթացիկ տարվա մայիսին Սուդանում Նուրա Հուսեյնին դատապարտել են մահվան։ 19-ամյա աղջիկը խոստովանել է, որ դանակով հարվածել է իր ամուսնուն և սպանել նրան։ Նուրային ստիպողաբար ամուսնացրել են 15 տարեկանում։ Ամուսնությունից հետո նրան հաջողվել է երեք տարի շարունակ թաքնվել իր ազգականներից մեկի տանը։ Սակայն ի վերջո Նուրայի հայրը նրան խաբեությամբ վերադարձրել է ամուսնու տուն։ Նուրայի խոսքերով՝ ամուսինը բազմիցս նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառել,...
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չարաշահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր պաշտոնեական դիրքը՝ փորձելով մեղադրել Իրանին Մերձավոր Արևելքում առկա բարդ իրավիճակի և խնդիրների մեջ։  Հայտնի է, որ այս տարվա սեպտեմբեր ամսին Դոնալդ Թրամփը նախագահելու է Իրանի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ Նյու Յորքում համաշխարհային առաջնորդների ամենամյա հավաքի ժամանակ։ Ավելի...
Ընտանիքի միջազգային օրը նշվում է ամեն տարի՝ մայիսի 15-ին: Այս տարի հատկապես ուշադրության կենտրոնում են այն հարցերը, որոնք վերաբերում են ընտանիքի դերին և պետական ​​քաղաքականությանը։ ՄԱԿ-ի գլխավոր խնդիրն է՝ այդ հարցերին լուծում գտնել և հասնել Կայուն զարգացման նպատակներին: Դրանք  Միավորված ազգերի կազմակերպության կողմից  առաջ են մղվում՝ որպես Գլոբալ նպատակներ, կայուն...
ՀՀ կառավարությունն այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշեց հավանություն տալ «Քաղաքացիական և  քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրության ստորագրման առաջարկությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս արձանագրությունը ստորագրվել է 1989 թ. դեկտեմբերի 15-ին: Արձանագրությունը ստորագրել է 38 պետություն, ուժի մեջ է...