Այս տարվա սեպտեմբերի 10-ին Ժնևում տեղի կունենա Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի բացումը։ Հայտնի է, որ նստաշրջանին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կքննարկի ներկայիս իրավիճակը Ուկրաինայում, Եմենում, Սիրիայում, Հարավային Սուդանում, Լիբիայում և այլ տասնյակ պետություններում: Նիստի բացմանը առաջին անգամ ելույթով հանդես կգա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նորանշանակ Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը։ 47 անդամ պետությունների պատվիրակությունները նիստին կքննարկեն նաև տարեց անձանց իրավունքների պաշտպանության հարցը, ստրկության ժամանակակից ձևերի դեմ պայքարի...
Ամեն տարի, սեպտեմբերի 10-ին, նշվում է ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը: ՄԱԿ-ը նշել է, որ վերջին տարիներին ինքնասպանությունների աճ է նկատվում 15-25 տարեկան երիտասարդների շրջանում: Ավտոտրանսպորտային միջոցներով պատահարներից հետո ինքնասպանությունը երիտասարդների մահվան երկրորդ գլխավոր պատճառն է: «Յուրաքանչյուր 40 վայրկյանում մեկ մարդ մահանում է ինքնասպանության հետևանքով: Յուրաքանչյուր...
Օրեր առաջ Նյու Յորքում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Սիրիայում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ալի ազ-Զաթարին հայտարարել է, որ Սիրիայում մոտ 13 մլն բնակիչ հումանիտար օգնության կարիք ունի։ Սիրիայի բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար նախատեսված է 3․8 մլրդ դոլարի չափով գումար հատկացնել, սակայն ՄԱԿ-ի գործակալություններին դեռևս հաջողվել է հավաքել պահանջվող գումարի միայն 45 տոկոսը։ «Այս տարի մարդասիրական...
2014 թվականից ի վեր Դոնբասի ավելի քան երեք հազար խաղաղ բնակիչ զինված հակամարտության զոհ է դարձել: Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ը: «Սպանվել է ավելի քան 3330 քաղաքացի»,-նշվել է կազմակերպության Twitter-ի էջում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ վիրավորվել է մոտ 9 հազար մարդ, շրջանի 1.3 միլիոն քաղաքացիական անձինք...
Բռնությամբ անհետացումը հաճախ օգտագործվում է որպես համայնքներում ահաբեկչության տարածման ռազմավարություն: Ժամանակին լինելով հիմնա­կանում ռազմական բռնապետությունների հետևանքը՝ բռնությամբ անհետա­ցումը դարձել է համաշխարհային խնդիր: Բռնությամբ անհետա­ցած անձանց միջազգային օրն ընդգծում է այս երևույթի առաջացրած վտանգվածությունն աշխարհում և դրա ազդեցությունը ոչ միայն անհետա­ցած­ների հարազատ­նե­րի, այլև նրանց համայնքների և ամբողջ հասարակության վրա:...