Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 1-ին Ստամբուլում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։
Հանդիպումն սկսվել է տեղական ժամանակով 10:45-ին և տևել է առնվազն մեկ ժամ: Այն տեղի Է ունեցել Վախթեդին պալատում՝ մամուլի համար փակ ռեժիմով:
Ավելի քան ութ ու կես տարվա քաղաքացիական պատերազմից հետո սիրիական հակամարտության կողմերը առաջին անգամ մեկ սեղանի շուրջ են նստել: Հոկտեմբերի 30-ին Ժնևում իր աշխատանքն է սկսել սիրիական սահմանադրական հանձնաժողովը, որը ՄԱԿ-ի աջակցությամբ պետք է մշակի Սիրիայի մայր օրենքի նոր նախագիծ:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոյի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը
կարևորել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունը
տարբեր ուղղություններով:
Վարչապետի
աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում
է, որ, մասնավորապես, Նիկոլ...
Վերջին 10 ամիսներին կիբեռլրտեսություն
իրականացնող համակարգված ընկերության թիրախը ՄԱԿ գործակալությունները, Կարմիր խաչի
միջազգային կազմակերպությունը և այլ ՀԿ-ներ
են եղել։ Այս մասին հայտնում է AP-ը։
Կիբեռանվտանգության
Lookout ընկերության Կալիֆոռնիայի ստորաբաժանումը հայտարարել է, որ բջջային հեռախոսներից
և համակարգիչներից գաղտնաբառերը հավաքագրելու համար ֆիշինգ օգտագործող գործառույթը
դեռևս ակտիվ է։
Թիրախների
թվում են...
Հոկտեմբերի 17-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվել է Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) անդամ 2020-2022 թթ․ ժամանակահատվածի համար։
Արևելաեվրոպական
երկրների տարածաշրջանային խմբին ՄԻԽ ընտրություններում հատկացված երկու թափուր տեղերի
համար ներկայացված էին երեք երկրների՝ Հայաստանի, Լեհաստանի և Մոլդովայի թեկնածությունները: